Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Թատրոնը` ստեղծագործական կյանքով ապրելու հնարավորություն․ Կարինա Հարությունյան

03.10.2017

Քչերին է հաջողվում իրականություն դարձնել մանկության իրենց երազանքը։ Վերջիններիս թվում, իրավամբ, կարելի է դասել Կարինա Հարությունյանին, ով թեև նախնական կրթությունը ստացավ «Կիրառական ինֆորմատիկայից», սակայն չդավաճանեց դերասան դառնալու իր վաղեմի ցանկությանը։

Ավարտել է Մոսկվայի տնսեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանը, առաջին մասնագիտությամբ` ինֆորմատիկ-տնտեսագետ:

Ընկերները նրան բնութագրում են որպես ուրույն հմայքով օժտված, պայծառ տրամադրությամբ, աշխույժ, աշխատասեր, կազմակերպչական ու առաջնորդական ջիղով անձնավորություն։

 600x580

-Ինչպե՞ս պատահեց, որ մասնագիտությամբ լինելով տնտեսագետ, որոշեցիր դառնալ դերասանուհի։

- Որոշեցի գնալ երազանքի հետևից, ընդունվեցի Աբել Աբելյանի առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան, այնուհետև՝  Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիան։  Երեք տարի է, ինչ  աշխատում եմ  Մայր թատրոնում: Խաղացել եմ  «Անվերադարձ ապագա» (Էդիթ),  «Արշալույսներն այստեղ խաղաղ են» (Ռիտա), «Որբերի ընտանիքը» (Աստղիկ), «Դեպք մետրոյում» (Էլիս) ներկայացումներում, այլ դերեր ևս ունեմ։

 600x580

-Իսկ փոքր տարիքում ո՞ր դերասանուհուն էիր ցանկանում նմանվել, ո՞վ էր քո իդեալը:

- Դերասանական արվեստում իմ իդեալները տղամարդիկ են… Սիրված շատ դերասաններ ունեմ: Ինձ համար լավագույններից են Մարչելո Մաստրոյանին, Մարլոն Բրանդոն, Ալ Պաչինոն, Օլեգ Դալը, Ինոկենտի Սմակտունովսկին…

-Ունեի՞ր սիրված ներկայացում, երբ դեռ դերասանուհի չէիր:

- Շատ տպավորվել եմ, երբ առաջին անգամ հեռուստացույցով դիտեցի Հրաչյա Ղափլանյանի բեմադրած Ուիլյամ Շեքսպիրի «Կորիոլան» ներկայացումը:

 600x580

-Ի՞նչ է տվել քեզ դերասանուհու մասնագիտությունն ու ի՞նչ է այն փոխել քո կյանքում:

- Դերասանուհու մասնագիտությունն ինձ տվել է հնարավորություն լինել արվեստում, ապրել ստեղծագործական կյանքով։

-Քո խաղացած դերերից որո՞նք ես հատկապես հաջողված համարում։

- Յուրաքանչյուր հաջորդը:

 600x580

- Ըստ քեզ` ո՞րն է կայացած դերասան դառնալու բանալին։

-  Որպես  դերասան կայանալու համար պետք են սեր առ թատրոն, աշխատասիրություն, ինչպես նաև` երկար ու ձիգ տարիներ…

- Դերասան դառնալու երազանքդ արդեն իրականություն է, ըստ  «Արմյանկա» ամսագրի՝«Ամսվա լավագույն դերասանուհի» տիտղոսն ունես։ Կցանկանայի՞ր թատրոնից անցնել նաև կինոարվեստ:

- Այո։ Էկրանը մի նոր հնարավորություն է`ուրույն կերպով բացահայտեկու կերպարը։

 600x580

- Հայ դերասաններից, մասնագիտական առումով, ու՞մ ես հատկապես գնահատում։

- Հայ թատրոնը տվել է այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Վահրամ Փափազյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ազատ Գասպարյանը, ով, ի դեպ, եղել է իմ բեմական խոսքի ուսուցիչը:

-Քո երազած դերը

- Ուիլյամ Շեքսպիր` Լեդի Մակբեթ:

 600x580

Լուսանկարները՝  Մերի Սելումյանի

Հարցազրույցը՝ Նորայր Զորյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8511 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 637 անգամ
26.03.2024
Դիտվել է 191 անգամ
28.03.2024
Դիտվել է 154 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster