Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

4 կանոն ներդաշնակություն և երջանկություն ձեռք բերելու համար

10.08.2017

Երբ մարդն ամեն ինչ մոռանալով վազում է երջանկության հետևից, ապա ամենայն հավանականությամբ, նա այն չի գտնի:

Ներքին ներդաշնակություն ձեռք բերելու համար կարևոր է հասկանալ նպատակները: Սկսած մանկությունից մարդուն շրջապատում է պայքարը հաջողության համար: Ծնողները, իսկ հետո էլ ինքը՝ մարդը, ավելի բարձր նպատակներ են դնում: Հաջող ուսում, կարյերա, այս ամենը դառնում է անվերջ մրցավազք, որը տևում է մի ողջ կյանք:

Սակայն ավաղ, արդյունքների վրա մեծ կենտրոնացվածությունը բերում է նրան, որ մարդն իրեն ոչ երջանիկ է զգում: Առաջնորդ, նշանակալի և ցանկալի լինելու ձգտումը խանգարում են երջանիկ զգալուն:

Հետազոտության արդյուքում ձևավորվել են հետևյալ կանոնները․

- Պետք չէ վազել երջանկության հետևից

- Պետք է պատասխանատու լինել սեփական կյանքի հանդեպ

-Չհանենատվել ուրիշների հետ

- Բաց լինել աշխարհի և այլ մարդկանց համար։

Երջանկությունը այստեղ է և հիմա

Հաճախ սպասելով ապագա հաղթանակներին և հաջողություններին, մարդը մոռանում է ներկայի մասին, չի կարողանում ճիշտ դնել առաջնահերթությունները: Մարդկանց մեծամասնությունը համարում է, որ հոգեկան հարմարավետությունը և երջանկությունը կարյերայից կարևոր են: Սակայն իրականում մարդիկ պատրաստ են զոհաբերել ներքին ներդաշնակությունը ավելի նյութական բաների համար:

Շատ կարևոր է չմոռանալ, թե ինչն է հաճույք պատճառում և տալիս ներդաշնակության զգացողություն: Հարկավոր է հավասարակշռություն պահել անհրաժեշտ և կարևոր գործերի միջև ու նրա, թե ինչն է երջանկացնում:

Ավելի լավ է կազմել մանրուքների ցուցակ, որոնք երջանկացնում են և չմոռանալ դրանց մասին: Կարևոր չէ դա լինի զբոսանք կամ հանգիստ սուրճ խմելը, սիրած մարդու գրկախառնությունը, թե խաղը:

Ձեր կյանքը ձեր ձեռքերում է

600x580

Կարևոր է իմանալ, որ մարդ կարող է երջանիկ լինել առանց կողմնակի օգնության: Երբեք պետք չէ մեղավոր փնտրել, եթե չկա հոգեկան հարմարավետության զգացողություն: Յուրաքանչյուր մարդ կարող է հետևել իր զգացմունքներին և այդ վերահսկողությունը մարդուն տալիս է ազատության և երջանկության զգացողություն:

Ինքնավերահսկողության հասնելու լավագույն տարբերակն առողջ ապրելակերպն է: Յուրաքանչյուրը կարող է հոգ տանել ինքն իր մասին, սկսած մանրուքներից՝ մի քիչ ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, մի քիչ ավելի հաճելի օգտակար մանրուքներ՝ մրգեր, հյութեր:

Ավելի քիչ համեմատություններ, ավելի շատ վստահություն

Իրական ներքին ներդաշնակությանը հասնել հնարավոր չէ, եթե մշտապես ձեզ համեմատեք ուրիշների հետ: Նույնիսկ, եթե մարդը զգում է իր առավելությունը մրցակիցների հանդեպ, վաղ թե ուշ նա հիասթափություն կապրի: Մշտական համեմատությունը կարող է այդքան էլ վատ խթան չլինել, սակայն ոչ մեկին չի հաջողվում մշտապես հաղթել:

Այն մարդը, ով մշտապես ուրիշների վրա է նայում, նկատում է միայն իր թերությունները: Որքան քիչ է մարդը իրեն համեմատում ուրիշների հետ, այդքան իրեն ավելի հարմարավետ է զգում:

Բաց եղեք

Մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում վստահության մեջ ապրող մարդկանց շրջապատում: Մարդը կորցնում է հարմարավետության զգացողություն, եթե մշտապես անհանգիստ է կամ լարված: Վստահությունն այլ մարդկանց հանդեպ բերում է ընդհանուր կյանքի հանդեպ վստահության: Դառնալով ավելի բաց շրջապատաի մարդկանց համար, մարդը սովորում է ավելի վստահել աշխարհին: Կարևոր է հիշել, որ երջանիկ կարող է դառնալ յուրաքանչյուրը: Երջանկության և ներդաշնակության հասնելու համար մարդն ունի ամեն ինչ՝ իրեն, հավատը և սերը իր հանդեպ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6910 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2024 12:11
Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան: Վերջինիս հիմնական նշաններն են սրտի արագ  բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Մասնագետները խորհուրդ են տալիս չվախենալ նման իրավիճակում բժշկի դիմելուց և չփորձել ինքնուրույն հաղթահարել:
19-04-2024 12:06
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը: Համերգները տեղի կունենան մայիսի 18-19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Cinema Medley» համերգին կհնչեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերի սաունդթրեքեր:
19-04-2024 12:03
Մեզի թեստը կարող է տարբերել դանդաղ աճող շագանակագեղձի քաղցկեղը նրա ագրեսիվ ձևից: Այս տեղեկատվությունը բժիշկներին թույլ կտա ավելի քիչ շագանակագեղձի անհարկի բիոպսիա պատվիրել, հայտնում են JAMA Oncology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները: 20 տարի առաջ բժիշկները բուժում էին շագանակագեղձի ցանկացած հայտնաբերված քաղցկեղ։ Սակայն հետազոտությունները հանգեցրել են մարտավարության վերանայման. այժմ հաճախ խորհուրդ է տրվում բուժել միայն արագ աճող շագանակագեղձի քաղցկեղը:
19-04-2024 12:00
Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է ELLE Spain-ի ֆոտոշարքում եւ բացահայտել ամուսնու՝ Դեւիդի հետ իր երջանիկ ամուսնության գաղտնիքը։ 50-ամյա դիզայները, ով 25 տարի ամուսնացած է նախկին ֆուտբոլիստի հետ, հարցազրույցում խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Վիկտորյան նշել է, որ Դեւիդը ոգեշնչում է իրեն, եւ խոսել է իրենց ամուսնությունը կենդանի պահող միակ բանի՝ ծիծաղի մասին։
19-04-2024 02:16
42-ամյա Նատալի Պորտմանն աղմկահարույց ամուսնալուծությունից հետո լուսանկարվել է միկրոշորտերով։ Պորտմանը լուսանկարվել է իտալական L՝Officiel-ի նոր համարի համար: Շապիկի համար ընտրվել է մի կադր, որտեղ դերասանուհին համբույր է հղում տեսախցիկի ուղղությամբ՝ կրելով  թափանցիկ ցանցավոր զգեստ Dior-ից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 652 անգամ
16.04.2024
Դիտվել է 201 անգամ
17.04.2024
Դիտվել է 154 անգամ
18.04.2024
Դիտվել է 100 անգամ
19.04.2024
Դիտվել է 51 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster