Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

9 բան, որոնք սպանում են կանացի գրավչությունը

04.08.2017

Պարզվում է գրավչության էներգիան կարելի է զարգացնել: Դուք կարող եք լինել հիանալի վիճակում, կրել գրավիչ հագուստ և հաճելի բուրել, սակայն միաժամանակ անձնական կյանքն այդքան էլ ակտիվ չլինի:

Կնոջ գրավչությունը միայն արտաքինը չէ: Կնոջ էներգիան տղամարդու ցանկությունների շարժիչ ուժն է: Ինչպե՞ս այն զարգացնել:



Դուք էներգիա եք ցրում

Արտաքին աշխարհի հետ շփման ավելցուկը բացի դատարկությունից ոչ մի բան չի բերում: Կինը պետք է ավելի շատ շփվի նրանց հետ, ովքեր իրեն սիրում են, հարգում, հպարտանում: Այդպիսի շփումն է ձևավորում իր կենսադաշտը: Դուրս գալով հարմարավետության տարածքից, ստանալով տեղեկատվություն և լուծելով խնդիրներ, կինը գնում է տղամարդու ճանապարհով՝ վերջինիս համար դժվարությունների հաղթահարումը նրա զարգացումն է: Գրավիչ երևալ ցանկացող կնոջ համար կարևոր է զբաղվել նրանով, ինչը նրան հաճույք է պատճառում, լրացնում է իրեն և դարձնում գեղեցիկ, այլ ոչ թե խլում ուժերը և էներգիան:

Դուք չեք խնամում ձեզ

Լոգանք ընդունելը, գեղեցիկ ներքնազգեստ հագնելը, նոր սանրվածք անելը հարկավոր է ոչ միայն տղամարդու համար՝ այլև ձեր: Խնամվելը և հաճելի ընթացակարգեր անցնելը կարևոր է սեփական գրավիչությունը զգալու համար:

Դուք զսպում եք զգացմունքները

Բացի դրականից և ուրախությունից, ամեն օր մենք ունենում ենք նաև բացասական զգացմունքներ: Դրանք ներսում պահելը վնասակար է առողջության համար: Իհարկե ձեր հիստերիաները պետք չէ բոլորին ցույց տալ, սակայն արցունքներին և բացասականին պետք է թույլ տալ դուրս գալ:

600x580

Սիրած գործի բացակայություն

Աշխատանք, որը հաճույք է պատճառում, զբաղմունք, սիրված գրքեր և սերիալներ, ի վերջո՝ ամենը, ինչը կարող է ոգեշնչել կնոջը, անհրաժեշտ է նրան օդի պես:

Ինչ-որ բան ստեղծելով կամ հետաքրքրվելով ինչ-որ բանով կինն իրականում դառնում է հիասքանչ: Բացի այդ, կնոջ համար լավագույն ինքնադրսևորումը հենց ստեղծագործելն է:

Ղեկավարելու ցանկությունը

Եթե դուք երազում եք ղեկավար լինել, ապա գտնել առաջնորդի հատկություններով օժտված տղամարդուն բարդ կլինի: Ավաղ, ըստ վիճակագրության, ուժեղ տղամարդիկ ընտրում են իրենց լրացնող կանանց, իսկ առաջնորդելը՝ տղամարդկային էներգիա է:

Տղամարդկային պարտականություններ

Երբ կինը սկսում է մեխ խփել, ծանրություններ տանել, փող աշխատել, նա դադարում է մտածել ստեղծագործելու և գեղեցկության մասին: Նրա էներգիան գնում է տղամարդկային խնդիրները լուծելու վրա: Զգալով դա, տղամարդիկ ավելի քիչ են զգում նրա գրավչությունը:

Մրցակցություն

Ամեն անգամ, երբ դուք որոշում եք մրցակցել որևէ մեկի հետ, մտածեք նրա մասին, որ ոչինչ չի վերցնում կնոջից այդքան շատ ուժ, էներգիա և առողջություն, որքան այն, երբ դուք ապացուցում եք, որ ինչ-որ մեկից լավն եք: Այս անիմաստ պայքարը սուբյեկտիվ է և ոչ մեկին ոչինիչ չի ապացուցում, իսկ դուք կկորցնեք ավելի, քան ձեռք կբերեք: Յուրաքանչյուր կին հիասքանչ է ինքն իրենով, պետք չէ նույնիսկ փորձել համեմատվել ուրիշների հետ:

600x580

Ընկերուհիների բացակայություն

Կանայք սնում են միմյանց զրուցելով այնպիսի թեմաների շուրջ, որոնք տղամարդը երբեք չի հասկանա: Հաճելի զրույցը և աջակցությունն ավելի ուժեղ ազդեցություն է թողնում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Կարևորը, որպեսզի ընկերուհիները կիսելու բան չունենան:

Անձնական ժամանակի բացակայություն

Ձեր համար ժամանակ գտեք: Նույնիսկ, եթե աշխատավայրում գործերը լիքն են, իսկ տղամարդը խլում է մնացած ողջ ժամանակը: Երբեմն կարդալը, լռության մեջ պառկելը կամ սիրած գործով զբաղվելը դա այն է, ինչ անհրաժեշտ է կնոջը՝ հավասարակշռությունը վերականգնելու համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7642 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 627 անգամ
12.04.2024
Դիտվել է 259 անգամ
16.04.2024
Դիտվել է 191 անգամ
17.04.2024
Դիտվել է 140 անգամ
18.04.2024
Դիտվել է 73 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster