Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Որ պատրանքներն են խանգարում երջանիկ լինելուն

10.07.2017

Հարաբերություններ կառուցելիս երբեմն կինը ամբողջությամբ տարվում է պատրանքներով: Նրա երևակայությունը և բոլորին ծանոթ վարդագույն ակնոցները թույլ չեն տալիս նայել ճշմարտությանը և մտածել` արդյո՞ք ամեն ինչ կարգին է, թե՞ չէ:

Երևակայության աշխարհ չընկնելու համար կարելի է ստուգել հարաբերությունները հստակ չափանիշներով և հասկանալ, որ պատրանքներից պետք է ազատվել:


Փոփոխություններ

Կանայք հաճախ սպասում են, որ տղամարդիկ կփոխվեն, սակայն դա միայն հեքիաթներում է տեղի ունենում: Իրականում ոչ մի սեր և համբերություն չի կարող ամբողջությամբ փոխել տղամարդու բնավորությունը, որը ձևավորվել է դաստիարակությամբ և սոցիումով: Անկասկած որոշ տղամարդիկ պատրաստ են մի քիչ աշխատել իրենց վատ կողմերի վրա, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն, սակայն արմատական փոփոխություններ սպասել պետք չէ:

Հարկ է ճիշտ գնահատել հարաբերությունները և տղամարդու բնավորությունը, նրա սովորությունները և գծերը, մտորելով՝ արդյո՞ք հնարավոր է նրա հետ ապրել: Եթե չկա բավարար համբերություն մշտապես հարթել սուր ծայրերը, ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա, ինչու՞ այդ դեպքում տանջվել, եթե կարելի է գտնել նրան, ում հետ կարելի է կապել կյանքը:

Ըմբռնում

Անհասկանալի է ինչու, սակայն կանայք որոշել են, որ տղամարդիկ պետք է նրանց հասկանան առանց խոսքերի, զգան․ թե ինչ է կատարվում իրենց հետ և կռահեն նրանց ցանկությունները: Այդպես չի լինում, և պետք չէ կարծել, որ սիրած տղամարդը կսովորի դա անել: Եթե ինչ-որ բան ցանկանում եք տղամարդուց, ապա պետք է ասել դրա մասին ուղիղ:

600x580

Ժամանակ

Շատ կանայք համարում են, որ ողջ ազատ ժամանակը զույգը պետք է միասին անցկացնի: Սակայն իրականում դա հնարավոր չէ: Այսպիսի հարաբերությունները շուտ կարող են փլուզվել: Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա անձնական տարածք, շփում, կարծիք, հանգիստ և մտքեր: Տղամարդուն այդպիսի սերը կարող է խեղդել և նա ուղղակի կփախնի այդպիսի հարաբերություններից:

Գաղտնիքներ

Կանայք նաև կարծում են, որ զույգերը միմյանցից ոչ մի գաղտնիք չպետք է ունենան, սակայն այս պատրանքը հեռու է իրականությունից: Տղամարդիկ ցանկանում են, որ կինը պետք է մի փոքր փակ լինի: Իսկ կանայք պարտադիր չէ իմանան տղամարդկանց բոլոր գաղտնիքները:

Պետք է ապրել իրականության մեջ և ոչ պատրանքներով ու այդ դեպքում հարաբերությունները, իրոք, կզարգանան:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5456 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 627 անգամ
12.04.2024
Դիտվել է 259 անգամ
16.04.2024
Դիտվել է 190 անգամ
17.04.2024
Դիտվել է 140 անգամ
18.04.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster