Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Չստացված հարաբերություններ. քրոնիկ անհաջողության 5 պատճառ

13.06.2017

Երբ մի հարաբերություն ավարտվել է բաժանմամբ դա, միգուցե, հանգամանքների բերումով է, եթե այդպես մշտապես է տեղի ունենում ուրեմն պաթոլոգիա է:

Թեկուզև ոչ մեկը չի ցանկանում դա ընդունել, սակայն պարբերական բաժանումները կարող են վկայել այն մասին, որ դուք ձեզ ճիշտ չեք պահում ձեր ընտրյալի հետ:

Ահա ամենահաճախ հանդիպող սխալները, որոնք անում են զույգերը:

Իրականությունը չի համապատասխանում սպասումներին

Բարձր սպասումները բնորոշ են մարդկանց մեծ մասին: Զույգերի 90% բաժանվում են այն պատճառով, որ նրանցից մեկը համատեղ կյանքի լրիվ այլ պատկեր էր պատկերացնում: Այդ պատճառով պետք է մի կողմ դնել պերֆեկցիոնիզմը և ընդունել այն փաստը, որ համատեղ կյանքում առկա է լինելու կենցաղը և տարաձայնություններ որոշ հարցերում:

Շտապողականություն

Չափազանց շտապողականությունը կարող է դառնալ մշտական անհաջողությունների պատճառ սիրային ոլորտում: Հոգնելով մենակությունից և մշտական բաժանումներից՝ մարդը սկսում է ուղղակի գցվել նոր հարաբերությունների մեջ: Շտապելով մտերմանալ՝ դուք կարող եք վախեցնել պոտենցիալ զույգին և բազում կասկածներ առաջացնել նրա մոտ: Բացի այդ, անբնականորեն արագ զարգացող միությունները հազվադեպ են լինում դրական:

Ոչ բավարար ջանքեր

600x580

Ամբողջական և երկարատև հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է մի շարք ջանքեր թե տղամարդու, թե կնոջ կողմից: Եթե դուք համարում եք, որ սերը միակ բանն է, որ պետք է լինի միության մեջ, ապա դուք չարաչար սխալվում եք: Հարաբերությունների ամենադժվար ժամանակահատվածը ոչ թե ծաղկա-կոնֆետային ժամանակաշրջանն է, այլ այն պահը, երբ երկուսը արդեն չեն զգում այդ մեծ կիրքը և նոր են սկսում իմանալ միմյանց:

Չափազանց ուժեղ վերահսկողություն

Վստահության պակասը, և որպես հետևանք, վերահսկողությունը բնորոշ է խոցելի մարդկանց, ովքեր անցել են բազում բաժանումների և դավաճանությունների միջով: Եթե դուք իսկապես ցանկանում եք ձեր կյանքը նոր էջից սկսել, պետք է մի կողմ դնել նեղվածությունը և սովորել վստահել: Եթե զույգերից մեկը մշտապես պետք է ապացուցի, որ չի դավաճանել և չի խաբել, ապա վաղ թե ուշ նա կհոգնի դրանից և կփախնի:

Սուտ

Նույն արձագանքը կստանա նա, ով մշտապես ստում է: Չարժե երևակայել իքներդ ձեր մասին և սուտ բաներ պատմել զույգին, եթե դուք ցանկանում եք նրա հետ լուրջ հարաբերություններ կառուցել: Վաղ թե ուշ նա կնկատի սուտը և վստահության մասին կարելի է մոռանալ:

Ամենակարևորը հարաբերություններում մնալն է այնպիսին, ինչպիսին դուք կաք և ընդունել ձեր զույգին այնպիսին, ինչպիսին նա կա: Չասված խոսքերի, ստի և վերահսկողության բացակայությունը կօգնի ձեզ սկսել նոր հիանալի հարաբերություններ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5264 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Հոգեբանները նշել են շրջապատ ընտրելիս հիմնական սխալը

24.11.2023
Մարդիկ շրջապատն ընտրում են ելնելով իրենց նպատակներից՝ որպեսզի կյանքը լինի զվարճալի, հետաքրքիր, հարմարավետ, օգտակար: Բայց կա շրջապատ ընտրելու մի ռազմավարություն, որն սկզբունքորեն սխալ է:

Հայտնի է 2024 թվականի գլխավոր գույնը․ ինչպես կրել այն և ում կսազի

16.11.2023
Ըստ արևելյան օրացույցի՝ գալիք տարվա խորհրդանիշը Կանաչ վիշապն է։ Եվ հենց այս երանգներում էլ, ինչպես նշում են աստղագուշակները, նպատակահարմար է դիմավորել 2024 թվականը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 639 անգամ
26.03.2024
Դիտվել է 194 անգամ
28.03.2024
Դիտվել է 155 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster