Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես պահպանել հոգու երիտասարդությունը

16.05.2017

Կանայք սովոր են դատել երիտասարդությունը արտաքին նշաններով: Լավ կառուցվածք, փայլուն առողջ մազեր, անթերի մաշկ: Կորչող գեղեցկությունը թեկուզ փոքր-ինչ երկար պահպանելու համար ծախսվում է բավականին գումար և ջանք: Միաժամանակ կանայք մոռանում են մշտական երիտասարդություն գլխավոր աղբյուրի մասին: Ոչ մի պլաստիկ վիրաբույժ չի վերադարձնի հետաքրքրությունը կյանքի նկատմամբ և նորը իմանալու ցանկությունը:

Տարիքով կանայք համոզված են, որ արդեն գիտեն ամեն ինչ, փորձել և տեսել են ամեն ինչ: Սակայն դա այդպես չէ: Նույնիսկ, եթե դուք շատ բան եք փորձել, երկրագնդի վրա դեռ կգտնվեն միլլիոնից ավելի նոր բացահայտումներ:

Մտածեք 5 բաների մասին, որոնք դուք կցանկանայիք սովորել: Ընտրեք դրանցից մեկը, որը չի պահանջում մեծ ծախսեր, ջանքեր և ժամանակ ու սկսեք: Պատմեք ձեր նպատակների մասին ձեր ընկերներին, բարեկամներին, այդպես դուք ավելի մեծ հնարավություն ունեք ավարտին հասցնելու մտածածը:

Մի կանգ առեք ձեռք բերվածի վրա: Նորանոր բաներ իմացեք, սովորեք․ չէ՞ որ կյանքում բազում հետաքրքիր բաներ կան: Կյանքը առանց շարժման կյանք չէ: Շարժվեք, մի նստեք տեղում: Ժամանակը գնում է, դուք էլ մի հապաղեք: Հաշվի է առնվում ամեն ինչ՝ և սպորտով զբաղվելը, և ճանապարհորդությունը: Կարևորը արմատներով բազմոցին չներաճելն է: Զբոսանքը դարձրեք կանոնավոր: Եթե ժամանակ չեք ունենում, ապա աշխատանքից տուն ոտքով վերադարձեք: Հաճախեք մարզասրահներ, զբաղվեք պիլատեսով, յոգայով, պարերով:

Սերը մշտական երիտասարդության անհրաժեշտ գործոնն է: Եվ խոսքը միայն տղամարդու հանդեպ սիրո մասին չէ: Եթե դուք չունեք ամուսին կամ զույգ, դա դեռ չի նշանակում, որ ձեր կյանքում սեր չկա: Պետք չէ կենտրոնանալ տղամարդու մշտական փնտրտուքների վրա: Սիրեք ձեր երեխաներին, թոռներին, ընկերուհիներին, տնային կենդանիներին: Տվեք ձեր սերը շրջապատին: Դրանից դուք միայն կշահեք՝ պատասխան ստանալով հսկա քանակությամբ դրական էմոցիաներ: Երբ կինը սիրում է, նա լույս է ճառագում՝ դրանով ձգելով մարդկանց, այդ թվում նաև արական սեռի ներկայացուցիչներին: Սեր նվիրելով մտերիմներին, դուք բացում եք ձեր հոգու առատաձեռնությունը, որը նույնպես երիտասարդության նշան է:

600x580

Տարիքի հետ շփումը հասնում է նվազագույնի: Մնում են մի քանի ընկերուհիներ համալսարանից, գործընկերներ և ընտանիքը: Պետք չէ ենթարկվել ինքնակամ մեկուսացման: Ծանոթացեք նոր մարդկանց հետ, վերականգնեք հին շփումները, հաճախեք ստեղծագործական միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, երեկոներ: Եղեք իրադարձույթունների կենտրոնում, մի թույլ տվեք նոր տպավորությունները կորչեն ձեզանից:

Ձեզ ստեղծագործական զբաղմունք գտեք: Դա կարող է լինել երաժշտություն, նկարչություն, խոհարարություն:
Կյանքում ստեղծագործության համար միշտ ժամանակ և տեղ կա, ընտրեք ձերը և հաճույք ստացեք:

Հիշեք, տարիքը ընդամենը թիվ է: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելով, հաճելի գործով զբաղվելով, դուք կմոռանաք ձեր տարիքը: Անսահման էներգիան, փայլը աչքերում, ժպիտը, սրանք են մշատական երիտասարդության գաղնիքը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5433 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 629 անգամ
12.04.2024
Դիտվել է 259 անգամ
16.04.2024
Դիտվել է 193 անգամ
17.04.2024
Դիտվել է 144 անգամ
18.04.2024
Դիտվել է 80 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster