Կյանքի մանրուքներ. 15 փաստ, որոնց վրա չարժե ուշադրություն դարձնել
11.05.2017
Նոր հարաբերություններ սկսելուց մենք հաճախ մեծ նշանակություն ենք դարձնում մանրուքներին, որոնք իրականում այդքան էլ կարևոր չեն: Դրանք են.
Հասակ
Պետք չէ հրաժարվել մարդուց միայն նրա համար, որ նա բավականաչափ բարձրահասակ չէ: Չկա որևէ սարսափելի բան նրանում, որ ինչ-որ մեկը ձեզ չի ձգում, սակայն դրա գլխավոր պատճառը չպետք է լինի իրականության և ձեր պատկերացրածի անհամապատասխանությունը:
Կառուցվածքը
Այո,միգուցե նա այդքան էլ մարզված չէ, ինչպես, օրինակ, ձեր նախորդը, ով սակայն ինքնասիրահարված էր և դուք նրա համար վերջին տեղում էիք:
Խմո՞ւմ է, թե՞ ոչ
Եվ ինչքա՞ն: Իհարկե ավելի լավ է նա ընդհանրապես չխմի, քան շատ խմի: Սակայն չափի մեջ կարելի է․ կարևորը՝ ուշադրություն դարձնել այլ գծերի վրա:
Նա ապրում է ծնողների հետ
Իրականում դա նույնիսկ լավ է: Առավել ևս, եթե նա այդպես է անում ուսման համար վճարը բավականացնելու համար: Ուրեմն՝ նա գիտի ինչպես տնօրինել գումարը:
Տարիքը
Եթե նա ձեզ դուր է գալիս, ապա տարիքը նշանակություն չունի: Հարաբերություններն ընդհանուր արժեքներն են և փոխադարձ կապվածությունը:
Արտաքինը
Եթե դուք առաջ հանդիպում էիք կոկիկ վերնաշապիկներով տղաների կամ դաջվածքներով պատված տղամարդկանց հետ, մի սահմանափակվեք դրանով: Դրանից դուրս կան ավելի հետաքրքիր կերպարներ:
Ձեր ընկերների կարծիքը
Միշտ օգտակար է իմանալ կարծիքը կողքից: Եթե նրանց թվում է, որ նա կոպիտ է, կարող եք դրան ուշադրություն դարձնել, սակայն, եթե նրանց դուր չի գալիս նրա ձայնը կամ ամաչկոտությունը, դա նրանց գործը չէ:
Մասնագիտությունը
Եթե նրա աշխատանքը կապված չէ հանցագործության կամ տհաճ բաների հետ, ուրեմն ուշադրություն մի դարձրեք դրան: Հաշվի առեք, որ որոշ մասնագիտությունների ներկայացուցիչներ ընդհանրապես նման չեն իրենց տիպաժներին:
Կանանց թիվը
Միգուցե նա ավելի քիչ կամ շատ փորձ ունի քան դուք: Սակայն դուք հարաբերությունները նոր էջից եք սկսում և դա չունի ոչ մի նշանակություն:
Լուրջ հարաբերություններ անցյալում
Միգուցե նա ինչ-որ մեկի հետ լուրջ հարաբերություններ է ունեցել կամ հակառակը՝ չի ունեցել: Մարդիկ փոխվում են, և ձեր երկուսի մոտ նոր կյանք է սկսվում: Անցյալը մնում է անցյալում:
Ընդհանուր հետաքրքրություններ
Շատ լավ է, եթե դուք երկուսով վազում եք, սիրում եք թատրոն կամ վիդեոխաղեր: Սակայն, եթե ձեր հետաքրքրությունները տարբերվում են՝ դա առիթ չէ հրաժարվել հարաբերություններից:
Հագուստի ոճը
Կապ չկա հսկա է նրա զգեստապահարանը, թե կազմված է 2-3 իրերից, դա այն չէ, ինչի համար նա ձեզ դուր է գալիս: Իսկ եթե ձեզ որևէ բան դուր չի գալիս, դուք միշտ կարող եք միասին գնալ գնումների կամ ազատվել անհամապատասխան հագուստից:
Շա՞տ է արդյոք նա ճանապարհորդել
Որոշ մարդիկ սիրում են նոր տեղեր իմանալ քարտեզի վրա, ուրիշները՝ նախընտրում են տունը: Եթե նա վերջիններից է, դուք կարող եք բազում բացահայտումներ միասին անել:
Գեղեցի՞կ է արդյոք նրա նախկինը
Դա ընդհանրապես կապ չունի, քանի որ այժմ նա ձեր հետ է: Մի համեմատեք ձեր ներկան նրա անցյալի հետ:
Որքա՞ն է նա վաստակում
Տնային բռնապետ կարող է լինել և միլիոնատերը և առաքիչը: Կարևորն այն է, թե ինչ է նրա սրտում, գլխում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5716 անգամ
Читать на русском
|