Ինչո՞ւ են տղամարդիկ դառնում ենթարկվող
24.02.2016
Monash University-ի աշխատակիցները հետազոտություն են իրականացրել և պարզել, որ որոշ տղամարդկանց սովորությունը՝ ամեն ինչում համաձայնվել կանանց հետ՝ բնատուր չէ:
Նրանք խնդրել են 39 մարդու հաստատել կամ հերքել 192 փաստ՝ կենսաբանությունից, պատմությունից, բժշկությունից և ֆիզիկայից, որոնց մի մասը եղել է ճիշտ, իսկ մի մասը`սխալ:
Ուղեղի սկաների միջոցով նրանք տեսել են, որ համաձայնվելով իրենց համար անընդունելի տեսանկյունի հետ, ներքուստ մարդիկ շարունակում էին ընդդիմանալ: Սկանի վրա նրանց ուղեղն ուղղակի ալեկոծվում էր այն մասերում, որոնք պատասխանում են անհանգստության համար: Համաձայնվելով, նրանք պարզապես փորձում էին խուսափել սթրեսից, հաղորդում է Frontiers in Neuroscience պարբերականը:
Այսպիսով, «Այո, սիրելիս» բառակապակցությունը կարող է լրջորեն վնասել ենթարկվողներին, հանգեցնել դեպրեսիաների, անհանգստությունների: Բացի այդ, փափուկ բնավորությունն այդ մարդկանց դարձնում է ավելի խոցելի շրջապատի ճնշման հանդեպ: Այդ պատճառով՝ գիտնականները խորհուրդ են տալիս սովորել վիճաբանել այնպես, որպեսզի խուսափել սթրեսից, որը նրանք ենթագիտակցաբար ամեն կերպ փորձում էին շրջանցել:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8046 անգամ
Читать на русском
|