Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

10 խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել սերը

07.10.2015

Անգամ ոչ մեծ ջանքերը նպաստում են հարաբերությունների լավացմանը, այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք դառնալ կամ մնալ երջանիկ զույգ, ապա փորձեք իրագործել ներկայացվող մի քանի պարզ խորհուրդները։ Հարաբերությունների մեջ շատ հանգամանքներ կան, որոնք կարելի է լավացնել։

1. Պատրաստեք նվեր` ծանր օրվա համար

Պարտադիր չէ, որ դա լինի թանկարժեք իր կամ, ընդհանրապես, իր լինի։ Սակայն, եթե զգում եք, որ ձեր զուգընկերը ծանր օրեր է ապրում, փորձեք նրան օգնել։ Դա կարող է լինել նրա սիրելի ուտելիքը, մերսում կամ իր, որը միանգամից նրա դեմքին ժպիտ կառաջացնի։ Կարևորը՝ նախօրոք մտածեք, թե ինչը կօգնի ձեր սիրելիին հաղթահարելու ծանր օրը։

600x580

2. Մոռացեք «Չէ՞ որ ես ասում էի» արտահայտությունը

Լավ հարաբերությունների գաղտնիքը խելացի հաղթելու ունակությունն է։ Հիշեցումները, որ դուք ճիշտ էիք, չպետք է դառնան ձեր կյանքի հաճախակի ուղեկիցը։ Եթե սխալվում եք, մի վախեցեք այն խոստովանելուց։ Իսկ եթե ճիշտը դուք եք եղել, այն մի ուռճացրեք։ «Չէ՞ որ ես ասում էի» կամ համանման արտահայտությունները միայն ավելորդ լարվածություն են ստեղծում և վիճաբանության հանգեցնում։

3. Կիսվեք ֆիզիկական փորձով

Դա կարող է լինել ադրենալինի ներհոսք՝ կարուսելից հետո կամ էնդորֆինինների արտանետում՝ համատեղ վարժությունների ժամանակ․ բոլոր դեպքերում՝ նման պահերն, իրոք, մերձեցնում են մարդկանց։ Հարկ չկա ամեն օր միասին մարզասրահ այցելելու, սակայն, այդուհանդերձ, նպատակահարմար է ձեր ազատ ժամանակ համատեղ ֆիզիկական պարապմունքներ անցկացնել։

4. Սովորեք հաղթահարել վրդովմունքը

Վեճի համար հարկավոր են երկուսը, այդ իսկ պատճառով, լավ հարաբերությունների համար պետք է սովորել ճիշտ ժամանակին կանգ առնել։ Այդ դեպքում էապես նվազում է իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու հավանականությունը։ Պարզապես թևանցուկ զբոսնելով քննարկեք բոլոր կուտակված հարցերը։ Դա հակամարտությունները լուծելու շատ ավելի գերադասելի եղանակ է, քան սենյակի տարբեր անկյուններից լսվող ճիչերը։

5. Խելամտորեն բաժանեք պարտականությունները

Մոռացեք ավանդական դերերի մասին, երբ խոսքը գնում է կենցաղային սարդոստայնի մասին։ Պարզապես հաճախ միմյանց հետ քննարկեք, թե ինչն եք դուք սիրում, իսկ ինչը՝ ոչ։ Ձեր համաձայնությունը ստանձնել այն պարտականությունները, որոնք զուգընկերն ատում է, երկուստեք օգուտ կբերի․ չէ՞ որ նա երախտապարտ կլինի ձեզ։ Այն գործերի առնչությամբ, որոնք երկուսիդ համար էլ անտանելի են, նպատակահարմար է փոխզիջման գնալ, սակայն մի վիճեք, երբ գործը հասնի հերթականուրյան որոշմանը։

600x580

6. Երբեք մանրուքների համար մի վիճեք

Երբեմն դժվար է լինում պահպանել ինքնատիրապետումը և սկսում եք վիճել՝ սեփական կարծիքը պաշտպանելու համար։ Խորհուրդներից մեկը ձեզ կոչ է անում վերլուծել, թե ի՞նչն է, իրականում, կարևոր, ինչը՝ ոչ։ Եթե դուք չեք հանգի լրջագույն բացասական իրավիճակի նրա հետևայնքով, որ ձեր զուգընկերը ինչ-որ բան անի ըստ իր հայեցողության, ապա իմաստ չկա այն փոխելու վրա ջանքեր գործադրելու։

7. Չմոռանաք հաճոյախոսության մասին

Բոլորն էլ սիրում են հաճոյախոսություններ, սակայն առանձնապես հաճելի է գովասանք լսել քեզ հարազատ մարդուց։ Դուք կարող եք տեսնել ձեր զուգընկերոջ լավագույն կողմերը, ուստի մի մոռացեք հաճոյախոսություններ անել, երբ նա դրսևուրում է դրանք։ Դա դրական ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա և չի թողնի, որ զգացնունքների կայծը մարի։

8. Ասեք «շնորհակալություն»

Երախտիքի դրսևորումը, երբ զուգընկերը ձեզ համար ինչ-որ բան է անում, կարող է հարաբերությունների համար իսկական փրկություն դառնալ։ Շնորհակալ կարելի է լինել ոչ միայն լրջագույն քայլերի համար։ Հարկավոր է ամեն օր լինել այդպիսի տրամադրվածությամբ․ չէ՞ որ այդպիսով դուք ձեր տղամարդուն ցույց կտաք, թե որքան եք գնահատում նրան։

600x580

9. Ուղղորդեք, ոչ թե դրդեք

Առողջ հարաբերությունների պարագայում զուգընկերները խրախուսում են միմյանց սովորելու նոր բաներ կամ, պարզապես, ավելի լավը դառնալ։ Սակայն դա միշտ շատ զգուշորեն արեք՝ զուգընկերոջը չդրդելով ինչ-որ բանի, որն ինքը, իրականում, չի ցանկանում։

10. Պահպանեք միմյանց նկատմամբ հետաքրքրվածությունը

Հեշտ է հանգել եզրակացության, որ դուք ամեն ինչ գիտեք ձեր զուգընկերոջ մասին, հատկապես, եթե միասին երկար ժամանակ եք։ Սակայն հարաբերությունների լավացման համար բաց եղեք նրա մտքերի և տեսակետների նկատմամբ։ Փոխանակ ենթադրեք, թե նա ինչ կանի, խոսեք այդ մասին նրա հետ և կարող եք ձեր զուգընկերոջ մասին իմանալ շատուշատ նոր բաներ։

LADYNEWS.am

Դիտվել է 7459 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Հոգեբանները նշել են շրջապատ ընտրելիս հիմնական սխալը

24.11.2023
Մարդիկ շրջապատն ընտրում են ելնելով իրենց նպատակներից՝ որպեսզի կյանքը լինի զվարճալի, հետաքրքիր, հարմարավետ, օգտակար: Բայց կա շրջապատ ընտրելու մի ռազմավարություն, որն սկզբունքորեն սխալ է:

Հայտնի է 2024 թվականի գլխավոր գույնը․ ինչպես կրել այն և ում կսազի

16.11.2023
Ըստ արևելյան օրացույցի՝ գալիք տարվա խորհրդանիշը Կանաչ վիշապն է։ Եվ հենց այս երանգներում էլ, ինչպես նշում են աստղագուշակները, նպատակահարմար է դիմավորել 2024 թվականը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 635 անգամ
26.03.2024
Դիտվել է 190 անգամ
28.03.2024
Դիտվել է 153 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster