Ֆիզկուլտուրան պաշտպանում է երիկամի քարերից
03.03.2015
Ամերիկյան գիտնականները հայտարարել են, որ ֆիզիկական վարժությունները նվազեցնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը:
Կալիֆորնիայի համալսարանի, Ջորջթաունի բժշկական և Վաշինգտոնի բժշկական համալսարաների մի խումբ մասնագետներ ուսումնասիրել են 50-ի մոտ 85 հազար կանանց տվյալներ:
Բոլոր մասնակիցների մոտ որոշել են մարմնի զանգվածի գործակիցը և յուրաքանչյուր տարի վերահսկել այն գործոնները, որոնք կարող են ազդել երիկամներում քարի գոյացմանը (սնունդ, ֆիզիկական ակտիվություն և այլն):
8 տարի անց հետազոտության մասնակից կանանց 3 %-ի մոտ երիկամներում քարեր են գոյացել: Գիտնականները պարզել են, որ այն կանայք, ովքեր շաբաթը նվազագույնը մեկ անգամ վազում են կամ 2.5 ժամ քայլում, նրանց մոտ երիկամներում քարերի գոյացության ռիսկը նվազեցվում է 32%-ով: Ովքեր այդ ֆիզիկական աշխատանքի կեսն են անում, նրանց մոտ երիկամների քարի գոյացության ռիսկը նվազում է 22%-ով նրանց համեմատությամբ, ովքեր անշարժ կյանք են վարում:
Ընդ որում, երիկամներում քարերի առաջացման վտանգի նվազեցման համար կարևոր է ոչ թե ֆիզիկական շարժունության հաճախականությունը այլ շարունակականությունը: Բարձր կալորիականություն ունեցող սնունդից հրաժարումը նույնպես նվազեցնում է այդ վտանգը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3926 անգամ
|