Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Պատրաստվում ենք առաջին ժամադրությանը

22.09.2021

Սա լեդիների կյանքում ամենասպասված եւ ամենահուզիչ պահերից է: Եվ մի ակնկալեք, որ Ձեզ կհաջողվի չհուզվել, չխառնվել իրար: Առաջին ժամադրությանը իսկապես պետք է լավ պատրաստվել. այն մեծ նշանակություն ունի Ձեր հետագա հարաբերություններում:

Նախեւառաջ հնարավորինս կառավարեք հուզմունքը, որպեսզի ստացվի հանգամանալից պատրաստվել: Այլապես կմոռանաք շատ մանրուքներ, որոնցից կախված է ժամադրության հաջողությունը: Դանդաղ մտածեք բոլոր դետալների մասին' սկսած սանրվածքից մինչև բնական կարիքները նախապես հոգալը: Լարվածությունը մի փոքր մեղմացնել կօգնի այն, որ հիշեք' նա նույնպես շատ հուզված է:

Ինչ հագնել առաջին ժամադրությանը: Սա երևի այն հարցն է, որի մասին մենք մտածում ենք ժամերով և հաճախ նույնիսկ օրերով: Չարժի փորձարկումներ անել առաջին հանդիպման գնալիս: Յուրաքանչյուր լեդի իր պահարանում ունի այնպիսի հագուստ, որը մոդայիկ է, սազում է իրեն և նաև շատ կարևոր մի հանգամանք' հարմարավետ է: Եթե հագնեք այնպիսի մի բան, որի մեջ Ձեզ անհարմար եք զգալու, ապա հաստատ դա կնկատի Ձեր զուգընկերը: Հիշեք, որ գնում եք ոչ թե համերգ կամ դիմակահանդես, այլ ուղղակի առաջին հանդիպման: Հագնվեք հմայիչ, բայց միեւնույն ժամանակ, համեստ. շատ կարճ կիսաշրջազգեստով, մեծ դեկոլտեով Դուք կարող եք թեթևամիտ աղջկա տպավորություն թողնել: Սրա մասին մի մոռացեք, հատկապես եթե հանդիպման եք գնում հայ տղայի հետ: )

Խուսափեք շատ շպարից: Առաջին հանդիպման ժամանակ տղամարդիկ ուշադրություն են դարձնում անգամ ամենաչնչին մանրուքներին: Աչքերը հարդարեք ավելի նուրբ, իսկ այ շուրթերը ընդգծեք ավելի վառ գույնով: Բացի շրթներկից անպայման քսեք նաև մի փոքր փայլ: Ձեր գեղեցիկ հարդարված շուրթերը հաստատ անտարբեր չեն թողնի նրան...

600x400

Հագեք բարձրակրունկ կոշիկներ, որոնք ընդգծում են Ձեր կանացիությունն ու Ձեզ դարձնում ավելի սլացիկ: Դրանք նույնպես պետք է հարմարավետ լինեն, հակառակ դեպքում ծիծաղելի իրավիճակում կհայտնվեք:

Մազերը հարդարեք ամենօրյա ոճով: Մի փորձեք նոր կտրվածքներ կամ սանրվածքներ հենց առաջին ժամադրության ժամանակ: Ձեր մազերը պետք է խնամված տեսք ունենան, բայց ոչ այնպես, ինչպես անում եք, ասենք, հարսանիքից առաջ:

Չմոռանաք հարդարել մատներն ու գեղեցիկ աքսեսուարներ ավելացնել Ձեր կերպարին: Պետք չէ դրանք չարաշահել: Բայց Դուք պետք է երևաք խնամված, կոկիկ, և Ձեզնից ուղղակի անպակաս պետք է լինի կանացի հմայքը:

Ընտրեք փոքրիկ պայուսակ կամ կլատչ, որոնք ծանրություն չեն լինի ոչ Ձեզ համար և ավելորդ չեն հիշեցնի իրենց մասին:

Պայուսակի մեջ անպայման պահեք չոր և թաց անձեռոցիկներ, շպարվելու համար ամենաանհրաժեշտ պարագաները և օծանելիք:

Անմիջապես տնից դուրս գալուց առաջ ցանեք Ձեր սիրելի օծանելիքը , ստուգեք, թե արդյոք ամեն ինչ կարգին է հագուստի հետ: Չմոռանաք նաև հոգալ բնական կարիքները մինչև տնից դուրս գալը, քանի որ առաջին հանդիպման ժամանակ Դուք ամենայն հավանականությամբ կամաչեք բարձրաձայնել, որ բնական կարիքները հոգալու պահանջ ունեք: Մինչև դուրս գալը ևս մեկ անգամ հիշեք, թե արդյոք ոչինչ չեք մոռացել:
Եթե նրա հետ պայմանավորված եք որևէ վայրում, ապա ցանկալի կլինի, որ նա Ձեզ դիմավորի ոչ թե երթուղայինից իջնելիս, այլ տաքսուց:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12466 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 627 անգամ
12.04.2024
Դիտվել է 259 անգամ
16.04.2024
Դիտվել է 191 անգամ
17.04.2024
Դիտվել է 140 անգամ
18.04.2024
Դիտվել է 73 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster