Աշխարհի առաջնություն 2014. եզրափակչում` Նիգերիա – Գերմանիա
21.08.2014
Կանադայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում տեղի ունեցան կիսաեզրափակչի հանդիպումները:
Առաջինը Մոնկտոնում խաղադաշտ դուրս եկան Նիգերիայի և Հյուսիսային Կորեայի հավաքականները: Հանդիպումից առաջ ֆավորիտ էին համարվում նիգերուհիները: Դուրս գալով խաղադաշտ՝ նրանք արդարացրին բոլորի սպասելիքները և քարը քարի վրա չթողեցին 2006 թվականի չեմպիոնների պաշտպանական պատնեշից: Հանդիպումն ավարտվեց 6-2 հաշվով՝ հօգուտ սև մայրցամաքի ներկայացուցիչների:
Մոնրեալում միմյանց հանդիպեցին եվրոպական ուժեղագույն հավաքականները` Գերմանիան և Ֆրանսիան: Չնայած որ խաղի ընթացքում ավելի շատ գնդակին տիրում էին ֆրանսուհիները, հանդիպումն ավարտվեց գերմանուհիների հաղթանակով՝ 2-1 հաշվով:
Այսպիսով` օգոստոսի 24-ին, Մոնրեալի օլիմպիական մարզադաշում կկրկնվի 4 տարի առաջվա եզրափակիչը: Բաղձալի տիտղոսի համար իրար դեմ կելնեն Նիգերիայի և Գերմանիայի հավաքականները, և գերմանուհիները հնարավորություն կունենան ռևանշ վերցնել 2010 թվականի սեփական հարկի տակ կրած պարտության համար: Նույն օրը, մինչև եզրափակիչը, բրոնզե մեդալներն իրար մեջ կվիճարկեն կիսաեզրափակչի երկու անհաջողակները` հյուսիսկորեացիաները և ֆրանսուհիները:
Նորայր Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4935 անգամ
|