Մարիա Շարապովան պատրաստվում է նոր նվաճումների (լուսանկարներ)
18.07.2014
Թենիսիստուհի Մարիա Շարապովան Լոս Անջելեսում սկսել է մարզումները` նախապատրաստվելով մեկ ամիս անց Տորոնտոյում կայանալիք Rogers Cup մրցաշարին:
Նախորդ տարի թենիսիստուհին չէր կարողացել մասնակցել այս հեղինակավոր մրցաշարին` կոնքի վնասվածքի պատճառով:
Մարզուհին պարապմունքների համար նախընտրել է մանուշակագույն տոպը, վարդագույն եզրագծերով սև կիսավարտիք, սև գլխարկ և սպիտակ մարզակոշիկներ` սև կապիչներով: Մարիան Facebook-ում ինքն էլ տեղադրել է մի քանի լուսանկար մարզուներից:
Ինչ վերաբերում է Տորոնտոյի մրցաշարին, ապա Շարապովայի գլխավոր մրցակիցներն են լինելու Սերենա Ուլյամսը, Լի Նան` Չինստանից և աշխարհի երրորդ թենիսիստուհի Սիմոնա Հալեպը` Ռումինիայից:
Հիշեցնենք, որ օրերս Մարիա Շարապովան ամերիկյան ESPN հեռուստաընկերության վարկածով ճանարվել է աշխարհի լավագույն թենիսիստուհի:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5992 անգամ
Читать на русском
|