Տապակած պանիր լավաշով. պատրաստեք մի քանի րոպեում
25.04.2014
Հայկական լավաշը շատ հարմար է տարատեսակ ուտեստների պատրաստման համար և դրանում բազմիցս համոզվել ենք: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում լավաշով ու պանրով պատրաստվող շատ համեղ ու յուրահատուկ բաղադրատոմս:
Անհրաժեշտ են.
լավաշ` 1 հատ,
պանիր` ըստ ճաշակի,
ձու` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Լավաշը կտրատեք լայն շերտերով, պանիրը ևս կտրատեք այնպես, որ հնարավոր լինի երկու անգամ փաթաթել արդեն կտրատված լավաշով:
Ձուն հարեք, վրան ավելացրեք աղ, ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև Ձեր սիրած համեմունքներ:
Յուրաքանչյուր պանրի կտոր՝ լավաշով փաթաթված, թաթախեք ձվի մեջ և 3-5 րոպե երկու կողմն էլ տապակեք կարագով: Զարդարեք և մատուցեք: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14540 անգամ
Читать на русском
|