Միսս LADYNEWS 2014
24.03.2014
Արդեն երրորդ տարին է, ինչ Միսս LADYNEWS մրցույթն անցկացվում է գարնանը:
Միսս LADYNEWS 2014-ը նվիրված է կանանց միամսյակին, որի արդյունքները կամփոփվեն ապրիլի 7-ի ժամը 24.00-ից հետո:
Իսկ մինչ այդ` սիրելի լեդիներ, մրցույթին մասնակցելու համար LADYNEWS.am-ի ֆեյսբուքյան պատին տեղադրեք Ձեր ամենագեղեցիկ լուսանկարը: Մեր ընթերցողների և Ձեր ընկերների ամենաշատ like-երին արժանացած 3 լուսանկարների հերոսուհիները կարժանանան մրցանակների:
Առավելագույն like-եր ստացած և Միսս LADYNEWS 2014-ի հաղթող ճանաչված մասնակցին հնարավորություն կտրվի մեկ օր անցկացնել «Աերոֆլեքս» ֆիզիկական կատարելության կենտրոնում և անվճար օգտվել նրա ծառայությունների փաթեթից (ներառում է մերսում, պիլինգ, սաունա և հիդրո-իոնո թերապիա):
Երկրորդ և երրորդ տեղերը գրաված գեղեցկուհիներին կտրվի անվճար պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա ունենալու հնարավորություն, որը կապահովի Mans Mark Design&Photography ստուդիան:
Սպասում ենք Ձեր գեղեցիկ լուսանկարներին, ցանկանում հաջողություն մրցույթում և գարնանային տրամադրություն: Դիտվել է 4055 անգամ
|