Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ութ սովորություն, որոնցից հարկ է ազատվել

08.03.2014

Թանկագին լեդիներ, շնորհավորում ենք ձեզ կանանց միջազգային տոնի առթիվ: Միանում ենք բոլոր այն շնորհավորանքներին, բարեմաղթանքներին, հաճոյախոսություններին, որոնք այսօր կլսեք: Թող դրանք ձեզ ասվեն ոչ միայն այօր: Մաղթում ենք նաև, որ միշտ լինեք սիրված ու գնահատված:

Իսկ որպեսզի «դատարկաձեռն» չլինենք, ձեզ ենք ներկայացնում ութ սովորություն, որոնցից առաջարկում ենք ազատվել:

1.Զրույցի ժամանակ հեռախոսով մի զբաղվեք

Այս մեղքը մենք բոլորս ենք գործում: «Սա քո՞ հեռախոսն է զանգում: Հավանաբար' իմն է»: «Սպասիր մեկ րոպե, խնդրում եմ, ես պատասխանեմ այս SMS-ին…»: Հնարավոր է՝ դուք չեք էլ խնդրում սպասել, այլ պարզապես հայացքը կտրում եք զրուցակցից, նայում հեռախոսին և հավաքում պատասխան տեքստը:

Ցանքանում եք առանձնանա՞լ ամբոխից: Ցանկանո՞ւմ եք լինել մարդկանց սիրելին, այնպիսին, ում բոլորը հարգում են այն կարևորության համար, որը նա տրամադրում է զրուցակցին: Վերջ տվեք ձեր հեռախոսը ստուգելուն: Կնկատի՞ արդյոք հեռախոսը, որ իր վրա քիչ ուշադրություն եք դարձնում: Ոչ: Իսկ մարդի՞կ: Այո, նկատում են: Նրանց համար միևնույն չէ:

2.Մի քանի գործով միաժամանակ մի զբաղվեք

Ուզո՞ւմ եք իմանալ սենյակում ամենաբանիմաց մարդը լինելու կարճ ճանապարհը: Եղեք ամենաուշադիրը:

Զարմանալի է, որքան շատ բան ենք իմանում զրուցակիցների հետ հանդիպման ժամանակ, եթե մի կողմ ենք թողնում բոլոր գործերը և ողջ ուշադրությունն ուղղում քննարկմանը: Անմիջապես տեղեկանում ենք օրվա փակ թեմաների մասին, «կամուրջ գցելու» հնարավորություններն ենք պատկերացնում և փորձարկում ենք պետքական մարդկանց մոտ սեփական կարևորությունը բարձրացնելու հնարավորությունները: Դուք միակն եք, ով ամբողջությամբ կենտրոնանում է հանդիպման վրա, դրա համար ձեզ հեշտ է:

3. Մի մտածեք նրանց մասին, ովքեր ձեր կյանքի հետ կապ չունեն

Հանրահայտ աստղի կյանը կամ մեծ տոնակատարությունը չի տուժի, եթե դուք դրան չմասնակցեք: Փոխարենը' ընտանիքը, ընկերներն ու գործընկերներն այն մարդիկ են, որոնց գոյությունը կարևոր է ձեզ համար: Տրամադրեք նրանց ժամանակ և ուշադրություն: Նրանք դրանց արժանի են:

4.Հարկ չկա ծանոթանալու բոլոր հաղորդագրություններին

Դուք բոլորովին պարտավոր չեք անհապաղ արձագանքել ձեր էլեկրոնային հասցեի վրա եկած նոր նամակին: Կամ՝ SMS-ին: Կամ էլ՝ Twitter-ում հայտնված հաղորդագրությանը:

Եթե գործը ձեզ համար կարևոր է, ապա այն պետք է անեք առանց դրանից շեղվելու: Ամբողջությամբ կենտրոնացեք նրա վրա, ինչով զբաղված եք: Վերջացրեցի՞ք: Այդ դեպքում կարող եք «գլուխը որջից դուրս բերել» և նայել, թե ինչ է կատարվում շուրջբոլորը: Այնուհետև՝ դարձյալ գործի անցեք:

Գործի վրա կենտրոնանալը շատ ավելի կարևոր է, քան ուրիշի աշխատանքներին հետևելը: Մարդիկ կսպասեն: Իսկ դուք և ձեր կարևոր գործերը՝ ոչ:

5.Թույլ մի տվեք անցյլին կառավարել ապագան

Սխալները թանկ են նստում: Սովորեք դրանց վրա: Այնուհետև ամբողջությամբ ձերբազատվեք դրանցից: Ավելի հեշտ է ասելը, քան իրագործե՞լը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից կնայեք: Եթե ձեր գործերը հաջող չեն ընթանում, ապա ուսումնասիրեք նոր բան սկսելու հնարավորությունը, որը նախկինում չգիտեիք: Հատկապես' ձեզ առնչվող:

Եթե դժվարությունները մեկ ուրիշի մոտ են, ապա դա հնարավորություն է ի ցույց դնելու ձեր բարությունը, հասկանալու և ներելու ունակությունը:

Անցյալն ընդամենը ճանաչողության մի մասն է: Կատարվածը ձեզ գիտելիքներ է տալիս, սակայն այն չպետք է ձեզ շրջանակների մեջ գցի, եթե, իհարկե, ինքներդ դա չեք ցանկանում:

6.Մի սպասեք, միչև գա հաջողելու անվերապահ վստահությունը

Դուք երբեք ամբողջությամբ վստահ չեք լինի, որ հաջողության կհասնեք նոր նախաձեռնությունում: Փոխարենը կարող եք վստահ լինել, որ ձգտում եք հասնել ինչ-որ լավ բանի: Կարող եք նաև վստահ լինել, որ կփորձեք կրկին, եթե առաջին անգամից ոչինչ չստացվի: Բավական է սպասել: Հնարավոր կորուստները զգալիորեն քիչ լինեն, քան դուք կարծում եք: Փոխարենը' կարող եք ստանալ շատ ավելի շատ:

7.Թիկունքից մի բամբասեք

Մասնակցում եք բամբասանքներին, որպեսզի տեղյակ լինեք իրադարձությունների՞ն:

Եթե դուք գործընկերների հետ քննարկում եք Վաղինակի գործերը, արդյոք ավելի նպատակահարմար չէ՞ դրանք քննարկել հենց իր' Վաղինակի հետ: Վերջինիս հետ խոսակցությունը չի՞ մտնում ձեր անմիջական պարտականությունների մեջ: Բայց, գուցե, Վաղինակի գործերի քննարկումը նույնպե՞ս չի մտնում:

Ժամանակը ծախսեք օգտակար զրույցների վրա: Այդ պարագայում ավելի շատ գործեր կհասցնեք անել և ավելի մեծ հարգանքի կաժանանաք:

8.Մի ասեք «Այո», եթե նկատի ունեք' «Ոչ»

Մերժել գործընկերոջ, հաճախորդի կամ ընկերոջ պարզ խնդրանքը' դժվար է: Սակայն «Ոչ» բառը շատ ավելի քիչ վատ հետևանքներ կունենա, քան կարծում եք: Մարդկանց մեծ մասը ըմբռնումով է վերաբերվում մերժմանը: Իսկ, եթե սկսում են վրդովվել, ապա արդյո՞ք այդքան կարևոր է, թե նրանք ինչ են մտածում:

Անմիջապես «Ոչ» ասելով' դուք անհարմարություն եք զգում ընդամենը մի քանի րոպե: Իսկ, եթե համաձայնում եք մի բանի հետ, որն անել չեք ցանկանում, ապա անհարմարությունը ձգվում է շատ ավելի երկար: Կամ' մինչև այն պահը, մինչ ստիպված կլինք մի կողմ թողնել ձեզ համար կարևոր գործը:

LADYNEWS.am

Դիտվել է 8020 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 380 անգամ
17.04.2024
Դիտվել է 269 անգամ
18.04.2024
Դիտվել է 203 անգամ
19.04.2024
Դիտվել է 170 անգամ
23.04.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster