Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Քո չերազած իրականությունը

23.03.2012

Եթե կա իրականություն, որը կարող է կոտրել երազանքները, ինչո՞ւ չեն կարող լինել երազանքներ, որ կկոտրեն իրականությունը:

Մենք հետուառաջ ենք անում երազանքի կեսճանապարհին, իսկ իրականությունը տանում է մեզ' հետեւից քարշ տալով կամ առաջը գցած: Իհարկե, չի բացառվում, որ այդպես էլ ոչ պակաս հաջող կյանք ստացվի, եւ պարտադիր չէ գնալ առաջին պատահած երազանքի հետեւից:) Բայց մի դեպքում՝ եթե երկրորդ անգամ չես երազելու, եթե լքելու ես երազանքդ ուրիշ երկիր գաղթելու պես, եթե նրա կիսատ կյանքով չես ապրելու: Եվ քո վերջնական ընտրությունն է՝ սպառել այն, ինչ կա: Այլապես առողջության համար շատ անհաջող համադրություն են չհամառող երազանքն ու ծավալվող իրականությունը:

Մենք չենք հավատում մեր սեփական ճանապարհին, որովհետեւ կան մայրուղիներ, որոնց չհավատալն ընդունված չէ, որոնցով չանցնելը ոչ մի տեղ գնալ է: Ովքեր փորձում են կանգնած մնալ ոտքերի տակից փախչող, բայց իրե՛նց ճանապարհին, կյանքում երկրորդ անգամ քայլել են սովորում: Քայլել սովորել արդեն գիտակցական կյանքում, երբ ամեն վայրկյան ուղեղդ արթուն հուշում է. «Չես կարող, որովհետեւ .... քանի որ .... այն պատճառով....»: Իսկ դու առաջ ես գնում մանկական այն բնազդով, որով մի օր աջ ոտքդ առաջ անցավ ձախից, հետո ձախը՝ աջից: Եվ ուղեղդ էլ իր հերթին հասկանում է, որ արժի գործի անցնել. ինչ-որ բան է կատարվում :)

Պատկերացնում եմ՝ մեր օրգանիզմի համար ժամանակին ինչ է նշանակել չորեքթաթության մասին մոռանալը, մեզ համար ինչ փորձություն է եղել մի քանի քառակուսի սանտիմետրի վրա մարմինը հենելն ու ոտքն առաջ գցելը... Այո, դա բնական փուլ էր, մեծանալու ընթացք: Բայց ոչ ոք չի արգելում մեզ բնական ցանկություններ ունենալ նաեւ մեծ ժամանակ: Առաջ մղվելու չիրացված տարբերակներ կան կյանքի բոլոր օրերին:

Տ.Մ.

 

Դիտվել է 1568 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Այս խոսքերը կգերեն ցանկացած կնոջ․ իսկ ինչ են տղամարդիկ իրականում ուղում ասել

30.06.2020
Թերևս տղամարդկանց և կանանց հիմնական խնդիրն այն է, որ նրանք տարբեր լեզուներով են խոսում: Այդ իսկ պատճառով, հակառակ սեռի ներկայացուցիչները հաճախ չեն հասկանում միմյանց։

Գեղեցիկ կանանց 8 խնդիր, որոնց մասին ոչ ոք չգիտի

11.06.2020
Տղամարդկանց մեծ մասը գտնում է, որ գեղեցիկ կանայք կարող են ստանալ ամեն ինչ: Իրականում գեղեցկությունը կարող է ոչ միայն առավելություն լինել, այլև պատիժ:

Կանանց 5 տեսակ, որոնց տեսքն այժմ նորաձև է

05.06.2020
Գեղեցկության հանրաճանաչ մասնագետ Դևիդ Կիբին առաջ է քաշել արտաքինի տեսակների տեսությունը:

Նա անկասկած կթողնի ձեզ, եթե սա անեք

26.05.2020
Տղամարդուց բաժանվելու ամենահավանական ձևն այն է, որ սկսեք նրան համեմատել ուրիշների հետ...և նա կփախչի ձեզանից:

5 փաստ տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա ցանկացած կին

05.05.2020
Այն, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից, արդեն հայտնի է: Ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստ, որոնք կդառնան ձեր հարաբերությունների հիմքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2020 11:11
Յակուտիայում հայտնաբերվել է 236 կարատ քաշ ունեցող հսկայական ադամանդ: Թանկարժեք քարը 120-ից 230 միլիոն տարեկան է:
12-08-2020 10:50
Ամերիկուհի Դորոթի Փոլակը, ով հունիսին դարձել է 103 տարեկան, կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկուսացման օրերին անդրադարձել է իր ցանկությունների ցուցակին: Ցուցակում կա նաեւ գորտի պատկերով դաջվածք՝ այն բանի պատվին, ինչը նա սիրում է ավելի, քան գարեջուրը եւ բուրգերները: Վերջիվերջո կինը որոշել է, որ եթե այդ ցանկությունը պետք է իրականացնի, ապա դա հիմա կանի:
12-08-2020 10:45
Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day) ամեն տարի նշվում է օգոստոսի 12-ին եւ նպատակ ունի երիտասարդներին հիշեցնել աշխարհի զարգացման եւ կառուցման գործում իրենց դերի, ինչպես նաեւ իրենց ճանապարհին կանգնած առօրյա մարտահրավերների մասին։
12-08-2020 07:06
Երգչուհի Քեթի Թոփուրիայի հղիության մասին սկսել են խոսել այն բազմանշանակ լուսանկարից հետո, որը Քեթիին տեղադրել է Instagram-ում:
12-08-2020 02:56
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը երկրի բնակիչներին հորդորել է վերջ դնել ուտելիքի վատնողությանը: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Չինաստանի ղեկավարը հայտարարել է, որ «պարենամթերքի նկատմամբ վատնողության երեւույթը սարսափեցնում ու վշտացնում է»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ․

01.08.2020
Ձեր առջև մեծ նպատակներ դրեք. սա ձեր տաղանդները ցուցադրելու հիանալի ժամանակ է։

LADYNEWS TV
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Ցանցում ներկայացրել է իր նոր երգը՝ «My future»-ը ևհրապարակել դրա անիմացված հոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2020
Դիտվել է 1407 անգամ
11.08.2020
Դիտվել է 981 անգամ
06.08.2020
Դիտվել է 833 անգամ
07.08.2020
Դիտվել է 457 անգամ
08.08.2020
Դիտվել է 402 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster