Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երաժշտությունն ինձ համար սահմաններ չունի. Մագդա Մկրտչյան (տեսանյութ)

02.12.2013

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Ալ.Սպենդարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներ Մագդա Մկրտչյանի և Վարսենիկ Ավանյանի համատեք համերգը: Թեմայի և մի շարք այլ հարցերի շուրջ Ladynews.am-ը զրուցեց Մագդա Մկրտչյանի հետ:

-Մագդա´, մեր վերջին հանդիպումից հետո անցել է մոտ կես տարի, այս ընթացքում ի՞նչ նորություններ ու ձեռքբերումներ ես գրանցել:

-Այս ընթացքում տեղի են ունեցել բավականին լուրջ համերգներ, առաջինը՝ Վերդիի «Տրոբադուրն» էր, որտեղ ես հանդես եկա  Լեոնորայի դերերգով, դիրիժորն էր Հարություն Արզումանյանը: Ի դեպ, շատ կարևոր է, երբ զուգընկերներդ ուժեղ են լինում, իսկ այս  դեպքում այդպես էր. ինձ հետ էին այնպիսի կատարողներ, ինչպիսիք են՝ Հովհաննես Այվազյանը, Առնոլդ Քոչարյանը, Քրիստիեն Սահակյանն ու Հրանտ Պապյանը:

Ունեցել եմ համերգ նաև «Բեռլինի» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր՝ Լիոր Շամբադալի հետ, որտեղ ես  երգեցի Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայից Իզոլդայի մահվան տեսարանը (տեսանյութը`LADYNEWS TV-ում: ), այդ նույն համերգում տեղի ունեցավ համաշխարհային պրեմիերա. կոմպոզիտոր Աննա Սեգալը գրել էր Սայաթ-Նովայի բառերով երաժշտություն, որ կորչվում էր «Հոգու երգեր», և որի կատարումը ինձ բաղտ վիճակվեց:

 -Մի քանի օր առաջ էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ քո և Վարսենիկ Ավանյանի  համերգը, կասե՞ս ինչու որոշեցիք համատեղ համերգ ունենալ, նպատակը ո՞րն էր:

-«Տաղարան» համույթի կողմից առաջարկ ստացանք՝ մեկ համատեղ համերգով հանդես գալու, մեզ առաջարկը հետաքրքրեց և համաձայնության եկանք մաեստրո Սեդրակ Երկանյանի հետ միասին ունենալ համերգ՝  բարոկկո երաժշտության ժանրում: 

-Որը քեզ հոգեհարազատ է…

-Այո´, շատ:

600x580

 -Միասին զուգերգով հանդես եկաք, հե՞շտ է դուետ երգելը:

-Դուետում առաջնահերթը ձայների միաձուլումն է, մեկը մյուսին լրացնելը, համաչափ երգեցողություն է, որում մենք համապատասխանում էինք: Եթե այդ բոլորն առկա են, ապա զուգերգ երգելն այնքան էլ դժվար չէ. պետք է իրար հասկանալ և լրացնել մեկը մյուսին:

 -Համերգի ընթացքում ինչքանո՞վ է կարևորվում կոլեկտիվ աշխատանքը, ես նկատեցի՝ օրինակ, մեծ էր հաղորդակցույունը դիրիժորի հետ:

- Հաղորդակցույունը գալիս է համատեղ մանրակրկիտ աշխատանքից, որտեղ իր դերն է ունեցել և´ դիրիժորը, և´ օրկեստրը, և´ երգիչները. այդ բոլորի միաձուլումն էլ հենց համերգի հաջողության գրավականն են: Ուզում եմ նշել՝ առաջին անգամ էի համագործակցում մաեստրո Սեդրակ Երկանյանի հետ, և Վարսենիկ Ավանյանի անունից էլ կարող եմ հաստատել՝ Սեդրակ Երկանյանն այն եզակի դիրիժորներից է, ով երգչին հնարավորություն է տալիս բեմում ստեղծագործելու՝ հաշվի առնելով նաև կատարողի կարծիքը:

-Մագդա´, հիշում եմ՝ ասում էիր՝ արտիստի համար ամենակարևորը երգելու «հնարավորություն» ունենալն է, անընդհատ երգելու, ի՞նչ է փոխվել այս ընթացքում, տեղաշաչժ եղե՞լ է:

-Այո´, այս ընթացքում ունեցել եմ շատ բուռն համերգային գործունեություն, ինչպես արդեն պատմեցի: Գիտեք՝ իսկապես ամեն համերգ երգչին տալիս է աճ, վստահություն, հաջորդ համերգին դու արդեն նախկինը չես:

600x580

 

-Ո՞վ է այսօրվա քո հանդիսատեսը:

-Այն մարդիկ, ովքեր սիրում են դասական երաժշտության ժանրը, նրանք են իմ հանդիսատեսը, բայց կուզեի՝ այդ բանակն ավելի մեծանար: Սակայն ինչպե՞ս ընդարձակվի, երբ հեռուստատեսությամբ գովազդելով դասական երաժշտի տեսակը՝ մեջ են բերում նման «միտք»՝ «ոչ բոլորն են սիրում դասական երաժշտություն, սակայն դասական երշիկ՝ բոլորը», ավաղ, ցավում եմ, բայց փաստ է: Մեզ մոտ վերջերս դասական երաժշտությունը կարծես հետին պլան է մղված, ես երգել եմ արտասահմանում էլ՝ Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում այնտեղի հանդիսատեսը գրեթե 90 տոկոսով տեղեկացված է:

-Ի՞նչ երաժշտություն ես լսում առօրյայում:

-Շատ եմ սիրում լսել ջազ, սիրում եմ Մանչինիի գրած բոլոր ստեղծագործություններն .  ինձ համար երաժշտությունը սահմաններ չունի, եթե մատուցվում է բարձր մակարդակի վրա:

-Էստրադային ժանրի մեր կոմպոզիտորներից ո՞ւմ  ես գնահատում:

-Մարինե Ալեսին, մակարդակ կա նրա գրած և´ երաժշտության, և´ բառերի մեջ: Շատ կուզեի  այդ տեսակի կոմպոզիտորներ շատ լինեին:

 600x580

-Մագդա´,  Հայաստանից դուրս աշխատելու քո մտորումներն ի՞նչ փուլում են, շարունակո՞ւմ ես ծրագրեր կազմել այդ ուղղւոթյամբ:

-Երգչի համար շատ կարևոր է բեմում գտնվելը և հանդիսատեսին տալ այն իրական զգացողությունը, որ դու ես զգում, որպեսզի հանդիսատեսն էլ այդ պահերը լիարժեք ապրի քեզ հետ: Ես ինքս դեմ եմ դրսում հաստատվելուն և մնալուն, իմ ցանկությունն է ներկայացնել Հայաստանը՝ հյուրախաղերի տեսքով:  Շատ եմ ցավում, որ ասում են՝ ինչու չես գնում արտասահմանում երգելու, իսկ այնտեղից ո՞վ է գալիս Հայաստան, նրանք գալիս են հյուրախաղերի, ես էլ եմ ուզում գնալ հյուրախաղերի, ոչ թե դրսում հաստատվելու: Յուրաքանչյուր մարդ պետք է գնահատվի իր հայրենիքում:

-Իսկ անձնական նորություններ կա՞ն:

-Դեռ չեմ ուզում այդ մասին խոսել: Պարզապես մի բան կասեմ՝ կինն առաջին հերթին պետք է ՄԱՅՐ լինի:

 Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 


Դիտվել է 8342 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 638 անգամ
26.03.2024
Դիտվել է 193 անգամ
28.03.2024
Դիտվել է 155 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster