Ուզո՞ւմ ես լինել երջանիկ՝ եղիր
27.09.2013
«Այդ մասին ես կմտածեմ վաղը»,-սիրում էր ասել Սկարլետը «Քամուց քշվածներից»:
Ծանոթ իրավիճակ է. երբեմն միանգամից այնքան խնդիրների հետևից ես ընկնում, որ խճճվում, խառնվում ես իրար, անհավանական ճիգեր թափում, ու օրվա ճնշող մղձավանջի մեջ վրա է հասնում փրկարար ինքնաարդարացումը. «Այդ մասին ես կմտածեմ վաղը»: Հանգստանում ես, ընկնում անգործ թմբիրի մեջ, ու… կյանքը հիասքանչ է:
Սակայն Վաղն իրեն սպասեցնել չի տալիս՝ իր հետ բերելով նոր խնդիրներ՝ բազմապատկելով նախկինները: Եվ երբ սրընթաց հևքի մեջ փորձում ես ձեռքդ գցել Վաղը փրկարար օղակին, գիտակցում ես, որ դա այլևս ելք չէ: Ու ականջիդ տակ մեղմ հնչում է ծնողական հեռավոր խրատ-պահանջը. «Այսօրվա գործը՝ վաղվան չեն թողնում»…
Ուզո՞ւմ ես լինել երջանիկ՝ եղիր: Եվ հենց այսօր:
LADYNEWS.am Դիտվել է 5608 անգամ
|