Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Արցունքները մի՛ զսպեք

21.02.2012

Լացը նյարդային համակարգի յուրահատուկ «զարթուցիչն» է, որի օգնությամբ մարդիկ կարողանում են գոնե մասամբ լիցքաթափվել' մաքրելով հուզական աշխարհը սթրեսների պատճառած բացասական լիցքերից: Ակնաբույժ Գայանե Հովհաննիսյանը LN-ի հետ զրույցում նշեց, որ երբ մարդը լալիս է, անգամ չի էլ կասկածում, որ հուզմունքի ժամանակ այտերն ի վար գլորվող այդ փոքրիկ կաթիլները օրգանիզմի համար հակաբակտերիալ ու հակասթրեսային գործառույթ են կատարում: «Մինչև անգամ դրանք օգնում են կարգավորել արյան ճնշումը' նվազեցնելով միգրենի և հիպերտոնիայի առաջացման հավանականությունը»,- ասաց բժշկուհին:

«Տեղին» լացը նույնիսկ նպաստում է մարդու կյանքի տևողության երկարացմանը: «Բայց սա չի նշանակում, որ ամբողջ օրը պետք է լաց լինել: Լացը չի կարելի չարաշահել»,- նկատեց նա:
Լացը օգտակար է բոլոր տարիքի մարդկանց համար: «Լացելիս մենք բավականաչափ էներգիա ենք կլանում և արտամղում, ինչը դրական ազդեցություն է թողնում մեր շնչառական և արյունատար համակարգի վրա, իսկ երեխաների մոտ բարձրացնում թոքերի և մեմբրանների դիմադրողականությունը»,-պարզաբանեց բժշկուհին:

Լացը ծնվում է երեխայի հետ, սակայն արցունքները ի հայտ են գալիս միայն 4-10 շաբաթ անց: Լաց լինելու անկարողությամբ տառապողներից շատերը, հատկապես երեխաները, մեծ դժվարությամբ են տանում ծանր սթրեսները: «Բանն այն է, որ լացի ժամանակ արցունքներն իրենց հետ օրգանիզմից դուրս են հանում բազմաթիվ թունավոր նյութեր, այսինքն' չարտասվելով մենք վնասակար նյութերը թողնում ենք մեր օրգանիզմում' թույլ տալով, որ դրանք մեզ դանդաղորեն թունավորեն և թուլացնեն մեր օրգանիզմի դիմադրողականությունը»,- նշեց Գ. Հովհաննիսյանը:

Արցունքների գոյացմանը մասնակցում են մի քանի տասնյակ գեղձեր' արցունքաստեղծ, սեռական և այլ:
«Մարդիկ լացում են ցավի, տառապանքի, ուրախության, հիացմունքի պատճառով: Լացելու կարողությունը և ֆիզիոլոգիական, և էմոցիոնալ առումներով առավելություն է: Լացի միջոցով մենք արտահայտում ենք մեր զգացմունքները»,-LN-ի հետ զրույցում նշեց հոգեբան Լիլիթ Գևորգյանը:

Տղամարդիկ կանանցից մոտ 5 անգամ քիչ են արտասվում:

Ասում են՝ լացի դեպքում նույնպես գործում է էներգիայի փոխակերպման օրենքը. եթե մենք տխուր ենք կամ ուրախ, և արցունքներ են հոսում մեր աչքերից, դրանք մեզ հավելյալ ուժ և առողջություն են տալիս' ապրելու և կենսագործելու:

Նաիրա Վերդյան

Դիտվել է 3735 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Այս հոտը քաղցկեղի հիմնական ախտանիշններից է. ստուգեք ինքներդ ձեզ

03.11.2023
Հիվանդությունը չխորացնելու և հաջող բուժման հնարավորություն թողնելու համար արժե ուշադրություն դարձնել նույնիսկ պակաս ուշագրավ բաներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 635 անգամ
26.03.2024
Դիտվել է 191 անգամ
28.03.2024
Դիտվել է 154 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster