Եթե գորտին համբուրես, նա արքայազն կդառնա
07.12.2012
Արքայադուստրը համբուրեց գորտին, եւ նա դարձավ մի չտեսնված արքայազն… Կյանքում լինում են օրինակներ, երբ հեքիաթներին չհավատալ պարզապես չես կարող: Սիրո մասին հեքիաթային պատկերացումները «արքայադուստրերին», այո, կարող են գցել «լինում է-չի լինում» շարքի այնպիսի ճամփորդությունների մեջ, որ համբույրը բաժին հասնի գորտին: Իսկ ո՞ր գորտին համբուրես, ու նա արքայազն չդառնա…
… Ու նրանք բոլորը հավատացնում են, որ իրենք այնքան էլ այնպիսին չեն, ինչպիսին տեսնում ես, որ ինչ-որ «չար կախարդի» մատ է խառը, եւ բավական է մեկ համբույրը: Համբույրը գորտին արքայազն է դարձնում: Բայց նա արքայազն է, քանի դեռ կա համբույրը…
«Դիսնեյ»-ի մուլտֆիլմում արքայադստեր եւ գորտի մասին այս հայտնի սյուժեն օրիգինալ ձեւափոխման ենթարկվեց. համբույրից հետո ոչ թե գորտն է արքայազն դառնում, այլ հակառակը՝ արքայադուստրը՝ գորտ… Ու սկսվում են նրանց տառապանքները սիրո ճանապարհին մինչեւ happy end: Ճշմարտությանը լիովին մոտ եւս մեկ տարբերակ :)
Էլեն
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5117 անգամ
|