Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Նիհարելու 6 տարբերակ

21.04.2021

Առաջիկայում պատրաստվում եք մեկնել ծովափնյա հանգստի, իսկ կազմվածքը թույլ չի՞ տալիս բաց լողազգեստ հագնել: Դուք ժամանակ չունե՞ք այցելելու մարզասրահ և տա՞նն էլ չեք կարողանում մարզվել… Հոգ չէ:

Առաջարկում ենք 6 միջոց ավելորդ կիլոգրամներից համեմատաբար արագ ազատվելու համար:

1. Հրաժարվեք սպիրտային խմիչքներից: Եթե օգտագործում եք ալկոհոլ, լավ կանեք հրաժարվեք դրանից: Չոր գինու 100 գրամը պարունակում է 56-70 կկալ կալորիա: Սա մանրուք է, բայց ազդում է Ձեր կազմվածքի վրա:

2. Շատ քայլեք: Երբ ուզում եք տրանսպորտ նստել, մի վայրկյան մտածեք. եթե անցնելիք տարածքը 1-2 կանգառ է ու ժամանակ դեռ ունեք, ավելի լավ է ոտքով գնալ: Նույն կերպ վարվեք նաև վերելակ նստելուց առաջ: 5-6 հարկ ոտքով բարձրանալը մեծ դժվարություն չէ:

3. Քաղցր ես ուզո՞ւմ, միս կեր: Ընդմիշտ հիշեք' ուղեղը մարմնի ամենաեսասեր մասն է: Այն մշտապես ունի գլյոկոզա պարունակող նյութերի կարիք: Բայց Դուք ավելի ուժեղ եք: Ամեն անգամ, երբ քաղցրեղեն տեսնելիս քիչ է մնում կուլ տաք, կառավարեք Ձեզ և մի քիչ անյուղ կաթնաշոռ, հավ կամ ձուկ կերեք:

600x400

4. Շարժվեք: Անգամ աշխատավայրում համակարգչի դիմացից երբեմն վեր կացեք և պարզապես քայլեք 5-10 րոպե: Այսպիսով կազատվեք մոտ 240-250 կկալ կալորիայից:

5. «Մեկ գդալի օրենք»: Սա կատակ բան չէ: Ամեն անգամ ճաշ ուտելիս ափսեում մեկ գդալ թողեք՝ մնա:

6. Քաղցած ես' ջուր խմիր: Մոդելային աշխարհում գործող այս սուր օրենքը կարելի է նաև կյանք տեղափոխել: Հաճախ ծարավը անչափ նման է լինում սովի: Նախ ջուր խմեք, ապա միայն որոշեք՝ սոված եք, թե' ոչ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 17691 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Որքան սպիտակու պետք է ընդունել մեկ ուտելուց

22.11.2023
Սպիտակուցը անհրաժեշտ է առողջության և ֆիզիկական ակտիվության պահպանման համար և պետք է ներառվի յուրաքանչյուր ճաշի մեջ: Բայց այս հարցում կարևոր է նաև չափը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-03-2024 10:32
Ամեն տարի Gallup World Poll-ը տվյալներ է հավաքում տարբեր ոլորտներից՝ դասակարգելու համար, թե աշխարհի որ երկրներն են ամենաերջանիկը: Հրդպարակվել է Երջանկության համաշխարհային զեկույցը 2023թ.-ի համար՝ որոշ փոփոխություններ կատարելով լավագույն տասնյակում, թեև առաջին հորիզոնականը մնացել է նույնը։ Լավագույն հնգյակն է՝ 1. Ֆինլանդիա, 2. Դանիա, 3. Իսլանդիա, 4. Իսրայել, 5. Նիդեռլանդներ։ 
19-03-2024 10:05
Սեզոնային դեպրեսիայի դեպքում մարդը զգում է ապատիա, էներգիայի նվազում, խնդիրներ ունի քնի և կենտրոնացման հետ, զգուշացնում են մասնագետները։ Եթե վատ տրամադրությունն ու ապատիան երկար ժամանակ չեն անհետանում, պետք է դիմել բժշկի։ Դեպրեսիայի որոշ ախտանշաններ կարելի է ինքնուրույն թեթևացնել․ խորհուրդ է տրվում պարբերաբար լինել մաքուր օդում, քայլել նույնիսկ ամպամած օրերին, շփվել սիրելիների հետ և ավելի հաճախ ժպտալ։ Օգտակար է նաև քնելը։
19-03-2024 09:56
Բոստոնի համալսարանի գիտնականները կապ են գտել սոցիալական մեդիայի օգտագործման և կոսմետիկ պրոցեդուրաների միջև: «Սելֆիի մշակույթի» արդյունքում օգտատերերը զարգացրել են «Snapchat դիսմորֆիա» և սկսել են ուղիներ փնտրել իրենց ֆիլտրացված պատկերները ստանալու համար: Հետազոտության համաձայն, օգտատերերի թիվը, որոնք դիտարկում են էսթետիկ պրոցեդուրաներ անել 64%-ից հասել է 86%-ի, իսկ վիրաբույժի հետ խորհրդակցողների թիվը՝ 44%-ից 68%-ի։
19-03-2024 02:58
Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ Դևա Կասելը, դարձել է Dior-ի նորաձևության և դիմահարդարման նոր դեսպանը: «Ես միշտ մեծ հարգանք եմ տածել Դիորի տան նկատմամբ, և այն կանացի ու նրբագեղ կերպարը, որը նա ներկայացնում է, միշտ ստիպել է ինձ երազել»,- ասել է մոդելն ու դերասանուհին։
19-03-2024 01:45
Հոլիվուդյան աստղերը  իրենց հանդերձանքն են ցուցադրել  Լոս Անջելեսում 2024 թվականի GLAAD Media Awards մրցանակաբաշխության ժամանակ: Այսպես, Սիդնեյ Սվինին իսկական արքայադստեր տեսք ուներ Miu Miu կապույտ զգեստով։ Երկար  հանդերձանքն ընդգծել է 26-ամյա դերասանուհու շքեղ դեկոլտեն։ Նա կերպարը համալրել է մի քանի մինիմալիստական զարդերով: 66-ամյա Շերոն Սթոունը հյուրերին ուրախացրել է փետուրներով զարդարված սպիտակ ատլասե վերնաշապիկով՝ խորը դեկոլտեով։ Rami Al Ali-ի հանդերձանքը համալրվել է սև բարձր գոտկատեղով տաբատով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
Երգչուհի Աիդա Արամին ունկնդրին է ներկայացրել «Ինչ էլ որ լինի» հեղինակային ստեղծագործությունը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.03.2024
Դիտվել է 357 անգամ
13.03.2024
Դիտվել է 276 անգամ
16.03.2024
Դիտվել է 251 անգամ
14.03.2024
Դիտվել է 228 անգամ
15.03.2024
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster