«Կանոնավոր» երազեք
03.07.2012
Ամեն առավոտ արթնանալիս եւ ամեն գիշեր քնելուց առաջ հիշեք ձեր երազանքների մասին, եւ օրը կանցնի ուղղորդված: «Կանոնավոր» երազելը մարզում է ճիշտ հոգեվիճակ, երբ դժվարություններին նայում ես որպես զուտ խոչընդոտների՝ երազանքին հասնելու ճանապարհին: Չէ որ այդպիսին են բոլոր երազանքները. նրանք չեն կարող պատկերացվել առանց խոչընդոտների: Նաեւ խոչընդոտներն են երազանքը ԵՐԱԶԱՆՔ դարձնում:
Մեծ երազանքների մասին մտածելիս սիրտդ էլ դադարում է «ամենօրյա» սիրտ լինել՝ հուշիկ զարկերով: Պետք է կարողանալ երազել շունչը կտրելու աստիճան եւ իրականությանը փորձել նայել որպես փայլուն հնարավորության քո երազանքին հասնելու համար:
Սկսեք առավոտը երազանքով եւ առջեւում կունենաք մի ամբողջ օր նրան մոտենալու համար, մի մոռացեք ձեր երազանքի մասին քնելուց առաջ, եւ հետեւում թողած կլինեք իմաստավորված ժամեր: Դիտվել է 4097 անգամ
|