«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան
10.03.2024
Շաբաթ օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։
Մրցույթի լավագույն եռյակը կազմել են Լիբանանի ներկայացուցիչ Յասմինա Զեյթունին, Տրինիդադ եւ Տոբագոյից Աչե Աբրահամսին եւ Բոտսվանան ներկայացնող Լեսեգո Չոմբոին:
Կրիստինա Պիշկովան 25 տարեկան է, մասնագիտանում է, որպես իրավաբան եւ ուսմանը զուգահեռ զբաղվում է մոդելինգով:
Պիշկովային տիտղոսը փոխանցել է «Միսս աշխարհ 2022» Կարոլինա Բիելավսկան, որը ներկայացնում էր Լեհաստանը:
Դիտվել է 664 անգամ
Читать на русском
|